կարևոր
2215 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-19 09:38
Քաղաքական

Կոնֆլիկտը կարծես հարթվել է․ «Հրապարակ»

Կոնֆլիկտը կարծես հարթվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ շփում չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են․ Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։ Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգեւորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երեւանում իրենց գտնվելու ընթացքում, եւ արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ, Երեւանում էր, պատվիրակության կազմում էր նաեւ Դավիթ Բաբայանը։ Նրանք հանդիպումներ ունեցան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի հետ։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։