|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Լուսանկարում պատկերված տարածքը գտնվում է «Հրազդան» ՋԷԿ-ի հետնամասում` Հրազդան քաղաքի` դեռեւս խորհրդային ժամանակներից մեզ մնացած ավտոտրանսպորտային համալիրի մոտակայքում:
Կոտայքի մարզի Կաքավաձոր համայնքում, որը նույնպես մոտ է վերոհիշյալ տարածքին, մեզ տեղեկացրեցին, որ լուսանկարում պատկերված` ոսկու կորզման արդյունքում առաջացած պոչերը կուտակվել են դեռեւս 2011 թվականին: Փոքրիկ պոչամբարի կողքին մինչ օրս կանգնած է կորզման ֆաբրիկան, որի պահակը, չիմանալով, թե ով ենք, նախ ասաց, որ չի կարելի նկարել, իսկ հետո` թե չգիտի, թե տերերն ովքեր են: Պահակը նաեւ հաստատեց, որ ֆաբրիկայում ոսկի են կորզել: «Հիմա չի աշխատում, իսկ երբ էլի կաշխատի, չգիտեմ»,- ասաց նա:
Սակայն մեր տեղեկությունների համաձայն` ոսկու կորզիչ ֆաբրիկան պատկանում է բարձրաստիճան մի պաշտոնյայի, ով Կոտայքի մարզում հանքավայր ուսումնասիրելու համար ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տարիներ առաջ ստացել է ընդամենը երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա, որը չի նշանակում, որ նույն անձնավորությունը պետք է զբաղվի հանքաքարի արդյունահանմամբ եւ մշակմամբ:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի