Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկն ստեղծվել է գյուղատնտեսության վարկավորման, փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով: Սակայն պարզվում է՝ ավելի շատ «զարգացրել» է բանկի ղեկավարների բարեկեցությունը:
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ այս բանկը, որը գյուղատնտեսական վարկեր է տրամադրել մեծ թվով գյուղացիների և նրանց սնանկացման պատճառ դարձել, Ստեփան Գիշյանին 2011 թվականին, որպես «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի տնօրեն, վճարել է 567 միլիոն 112 հազար դրամ, իսկ որպես «Ակբա լիզինգ» վարկային կազմակերպության տնօրեն՝ 83 միլիոն 108 հազար դրամ:
Գիշյանը 2 պաշտոն ունի, որոնց դիմաց 2011 թվին ստացել է մեկուկես միլիոն դոլար տարեկան աշխատավարձ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե 2012-13 թթ. նրան ինչքան են վճարել, սակայն, դատելով 2004-ից (166 միլիոն դրամ) մինչև 2011-ն արձանագրված թռիչքից, կարելի է պատկերացնել, որ աճել է: