կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 04:01
Տնտեսական

Գյուղացիների պարտապանները

Գյուղացիների պարտապանները

«2010 թվականի մթերումների արդյունքում խաղող արտադրող գյուղացիներին ներկա պահին դեռեւս պարտք են կոնյակ արտադրող «Գրեյթ Վելլին» եւ Այգեզարդի գինու գործարանը»,- այսօր լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ագրովերամշակման ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հանձնարարական էր տրվել 10-օրյա ժամկետում մարել գյուղացիների պարտքը։

Հարցին, թե ինչո՞ւ պետք է պարտքը մարվի նախագահի հանձնարարականից հետո միայն, փոխնախարարը պատասխանեց. «Գյուղացիների մեծ մասը մթերողների հետ պայմանագիր չի կնքում»։

Փոխնախարարի ասածը զավեշտ է, սակայն հիշեցնենք, որ այդ հարցերի կարգավորման պատասխանատուն հենց գյուղատնտեսության նախարարությունն է, որը գարնան գալուն պես տեղի-անտեղի հայտարարություններ են հնչեցնում, թե իրենք լուծել են գյուղմթերքի մթերումների հարցը, եւ որ գյուղացին այս տարի խնդիր չի ունենա:

Հիշեցնենք, որ «Գրեյթ Վելլին» պատկանում է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին։