|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Բրազիլիայում բաժակ են ստեղծել, որը հնարավոր է դնել սեղանին` միայն դրա տակ բջջային հեռախոս տեղադրելով, հակառակ դեպքում` բաժակը կընկնի: Բանն այն է, որ բաժակի հատակը թեք է. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Նման բաժակի ստեղծման նպատակն այն է, որ ակումբներ կամ սրճարաններ այցելող մարդիկ ավելի շատ ուշադրություն հատկացնեն միմյանց, այլ ոչ թե ստուգեն ստացած հաղորդագրությունները կամ այլ գործողություններ կատարեն սմարթֆոններով: