|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ամենամյա «Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնը: Մասնակից երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ուզբեկստան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան մրցույթ-փառատոնի 5 անվանակարգերում ներգրավված էին շուրջ 350 մասնակից:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին Երևանի մշակույթի պետական քոլեջի 4 մասնակից, որոնք «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգագրական երգեցողություն» անվանակարգերում, տարբեր տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների. Համլետ Հովհաննիսյան` Գլխավոր մրցանակ /Գրան պրի/, Անի Սարգսյան` առաջին մրցանակ, Ալեքսեյ Ունանյան` առաջին մրցանակ, Սուսաննա Վարդանյան` առաջին մրցանակ: Հայ պատվիրակները նաև անվանական հրավերներ են ստացել մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների:
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Վրեժ Կիրակոսյանը: