կարևոր
778 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 17:37
Հասարակություն

էն սոված ադրբեջանցիները Ջերմուկից հեռացա՞ն․ հարց՝ ԳՇ պետին

«Պարոն Ասրյան, էն սոված ադրբեջանցիները Ջերմուկից հեռացա՞ն»,- ԱԺ-ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից հետաքրքրվեց լրագրողը։

«Այդ հարցն առաջարկում եմ ինձ այլևս չտալ, ռազմավարական հարց է, որին հրապարակայնորեն չեմ պատասխանի»․,-արձագանքեց ԳՇ պետը։  

Լրագրողի դիտարկմանը, թե «դուք էիք ասել, որ շրջափակման մեջ մնան, կիսոված մնան, կգնան, ինչո՞ւ են այնտեղ», Ասրյանը պատասխանեց․ «Դուք արդեն ձեր հարցադրումով ուզում եք ԳՇ պետին ասել, որ պետք է զենք վերցնի, գնա այնտեղից հանի ադրբեջանցիներին։ Այդ հարցին չեմ պատասխանի»։

Խոսելով բանակ ներթափանցող բարքերից, Էդվարդ Ասրյանն ասաց․ «Բանակ են մտնում տարբեր դասակարգերի, հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է։ Տարբեր վեկտորների, բազմաբնույթ աշխատանք պետք է իրականացվի այդ բարքերն արմատախիլ անելու համար։ Ես միանշանակ չեմ ասում, որ բանակում չկան նաև թերացումներ՝ սկսած ցածր օղակից, մինչև վերջին օղակը, բայց մենք մեր առջև դրված բոլոր անելիքներն անում ենք, որպեսզի դա հասցվի նվազագույնին»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կիսագողական, փողոցային բարքերը բանակում շարունակում են մնալ, Ասրյանը նշել է․ «Այո, որովհետև մենք մեր անելիքներում ևս թերանում ենք, և նաև զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որ պետք է հանել մեջներից։ Եթե պատկերացնում եք՝ դա հեշտ պրոցես է, շատ հեշտ պրոցես չէ, շատ դժվար պրոցես է, և այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։