Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` մայիսի 28-ին, հայ քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանի ծննդյան օրն է:
Ալբերտ Բազեյանը ծնվել է 1956թ.-ին, Կամոյի շրջանի (այժմ` Գավառ) Լանջաղբյուր գյուղում: 1976 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` մարզիչ-մանկավարժ մասնագիտությամբ: 1984-1987 թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Պարգևատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.):
1976-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1979 թթ. աշխատել է «Աշխատանք» ԿՄԸ-ում մարզիչ-մեթոդիստ: 1980-1982 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ մարզիչ, դասախոս: 1982-1984 թթ. գործուղվել է Մոսկվա` որպես ստաժոր-հետազոտող: 1988-1993 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եղել է գիտաշխատող: 1993-1994 թթ. ՀՀ ՊՆ-ում եղել է վարչության պետ: 1993 և 1995 թթ. ընտրվել, 1997 թ. վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ:
1996-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք): 1998թ. փետրվարի 4-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար: 1999թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:
1999-2001թթ.-երին եղել է Երևանի քաղաքապետ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ: 2005թ. հիմնադրել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: 2007թ. նախաձեռնել է կուսակցության միավորման գործընթաց «Դաշինք» և Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների հետ, որը սակայն ձախողվել է:
Yerkir.am-ի անձնակազմը շնորհավորում է Ալբերտ Բազեյանին ծննդյան օրվա առթիվ, ցանկանում առողջություն, ուժ եւ կորով: