Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 19-ին Մոսկվայում կայացած FILA (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) կոնֆերանսի ժամանակ քննարկման էին դրվել նաև ըմբշամարտի նոր կանոնները:
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարին ՄՕԿ-ը (Միջազգային օլիմպիական կոմիտե) ըմբշամարտը ընդգրկել էր 2020թ. oլիմպիական խաղերից դուրս մնացող սպորտաձևերի ցուցակում: Ըստ ՄՕԿ-ի` ըմբշամարտը դիտարժան չէ և մասսայականություն չի վայելում: Վերջնական որոշումը ՄՕԿ-ը կկայացնի ընթացիկ տարվա սեպտեմբերին` Բուենոս Այրեսում:
FILA-ն խնդիր ուներ ապացուցելու ՄՕԿ-ին և ամբողջ աշխարհին, որ ըմբշամարտն իրականում արժանի է մնալ օլիմպիական խաղերի ծրագրում: Փոփոխություններն անխուսափելի էին, քանի որ հենց գործող կանոններն էին, որ ըմբշամարտը դարձնում էին քիչ դիտարժան:
Այսպիսով` նոր կանոնների համաձայն` գոտեմարտը կանցկացվի երկու մրցափուլով` յուրաքանչյուրը 3-ական րոպե` 30 վայրկյան ընդմիջմամբ: Ավելացված մրցափուլեր չեն լինելու: Պասիվություն դրսևորելու համար պարտեր դրություն չի լինելու: Օրինակ` ազատ ոճի ըմբշամարտում, եթե ըմբիշները երկու րոպեի ընթացքում միավոր չեն վաստակում, ապա դատավորները պետք է որոշեն ավելի պասիվ մասնակցին, վերջինս էլ 30 վայրկյանների ընթացքում պետք է փորձի միավոր վաստակել, չստացվելու դեպքում` միավորը կտրվի մրցակցին: Եվս մեկ կարևոր փոփոխություն` գորգից դուրս հրելու համար ըմբիշները միավոր չեն վաստակելու: Մոտ ապագայում փոփոխության կենթարկվեն նաև մրցումների անցկացման ժամերն ու տևողությունը:
Նոր կանոններն արդեն ուժի մեջ են մտել: