կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-09 10:20
Քաղաքական

Արմեն Երիցյանը մոլորեցնում էր երեւանցիներին

Արմեն Երիցյանը մոլորեցնում էր երեւանցիներին

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը, պարզվում է, ամաչում է ասել, որ երևանցի է, քանի որ «գյուղերից մարդիկ եկել-լցվել են Երևան, հարստացել, պաշտոնների տիրացել ու իրենց կամքն են թելադրում երևանցիներին»:

 

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել պարտված թեկնածուին, ով հաղթելու դեպքում էլ Երևանի քաղաքապետ չէր աշխատելու, և այդ բոլոր պատմությունները՝ բարեկեցիկ, լավ Երևանի մասին, ընդամենը երևանցիների աչքին թոզ փչելու և ՕԵԿ-ի օգտին քվեներ կորզելու համար էին:

 

- Պարոն Երիցյան, ի՞նչ նկատի ունեք «Երևանը երևանցիներին» ասելով:

 

- Ես համարում եմ, որ Երևանը երևանցիներինը պետք է լինի: Որ հպարտանանք, որ Երևանից ենք, չվախենանք էդ խոսքից, որ երևանցի ենք: Մենք ժամանակին որ ասում էինք՝ երևանցի ենք, հպարտություն էր, բայց այսօր ինչ-որ տեղ ամաչում ենք ասենք՝ երևանցի ենք:

 

- Ինչո՞ւ:

 

- Որովհետև շատերը գյուղերից գալիս են էստեղ, հարստանում են, իրենց կամքն են թելադրում, պաշտոններ են ունենում որոշ տեղեր: Երևանցի ասելով ասում եմ, ով Երևանում ապրում է ու Երևանի կանոններն է ընդունում…

 

- Ինչո՞ւ եք Երևանը տարանջատում Հայաստանից:

 

- Ինչի՞ են ապարանցիները տարանջատում, ղարաբաղցիները տարանջատում, քյավառցիները տարանջատում, իսկ Երևանը չպետք է տարանջատել:

 

- Եթե տարանջատվում է, բացասական իմաստով, օրինակ՝ ղարաբաղյան կլան, ապարանյան կլան…

 

- Եկեք հպարտանանք, որ երևանցի ենք, վատ բան եմ ասում… Ցույց տվեք մի քաղաք Հայաստանում, որ, ասենք, Ապարանում լինի երևանցի քաղաքապետ, տեսե՞լ եք: Քյավառում լինի, չկա, չէ՞, իսկ Երևանում ինչի՞ չպետք է լինի երևանցի:

 

- Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության նախագահը ղարաբաղցի է, դա վա՞տ է:

 

- Ես ասում եմ ավելի ներքևի օղակների մասին: Չէ, վատ չի եղել, նա հայ է, ղեկավարում է Հայաստանը: