|
Փոխարժեքներ
15 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Ռուսաստանն այս տարի եւս հայտնվել է լրագրողների համար վտանգավոր 12 երկրների ցուցակում, որն ամեն տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը հրապարակում է նյույորքյան` Լրագրողների պաշտպանության կոմիտեն: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Ռուսաստանը 9-րդ տեղում է. տեղեկացնում է РБК-ն:
Բացի Ռուսաստանից, այդ ցուցակում են Հնդկաստանը, Նիգերիան, Բրազիլիան, Պակիստանը, Մեքսիկան, Աֆղանստանը, Կոլումբիան, Շրի Լանկան, Ֆիլիպինները, Սոմալին: Առաջին տեղում Իրաքն է: