կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 15:57
Հասարակություն

Գյուղնախարարության հաղորդագրությունները չօգնեցին գյուղացիներին

Գյուղնախարարության հաղորդագրությունները չօգնեցին գյուղացիներին

Երեկ երեկոյան ՀՀ գյուղնախարարությունը հաղորդագրություններ էր ուղարկել բնակիչներին և տեղեկացրել գիշերը սպասվող ցրտահարության մասին: Նախարարությունը  խորհուրդ էր տվել այգիներն ու բանջարանոցներն առատ ոռոգել կամ կայուն ծխահարել:

 

Սակայն գյուղնախարարության հաղորդագրությունը չօգնեց խուսափել տհաճ հետևանքներից: Այսօր`  ժամը 12.35-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ  գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

 

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

 

Ահազանգ է եղել նաև նախօրեին տեղի ունեցած ցրտահարության մասին: Այսպես` ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

 

Կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը պարզելու նպատակով: