կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 09:30
Իրավական

Ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները գյուղնախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցների են հարցաքննել. «Հրապարակ»

 Ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները գյուղնախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցների են հարցաքննել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ երկու օր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6– րդ) վարչության աշխատակիցներն այցելել են էջմիածնում գտնվող գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ, աշխատակիցներին տարել ոստիկանություն և մինչև ուշ երեկո պահել այնտեղ։ Այս «օպերացիան» կազմակերպված էր պետական հիմնարկում աշխատավարձերի յուրացումների մասին ահազանգեր ստանալու արդյունքում։

Էջմիածինցիները զարմացած են կատարվածից, այս ամենը պատահական չեն համարում, ասում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Աբրահամ Ղուկասյանը, Արմավիրի մարզպետի մտերիմներից է, և իրավապահները հենց այնպես, առանց «դաբրոյի» կամ «նավոդկայի» նրան չէին անհանգստացնի։ Որոշ շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է իրավապահները հենց գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ։ Զրուցեցինք «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանի հետ։ Նա հաստատեց, որ ոստիկանությունում հաղորդում են ստացել, թե իրենց մոտ գրանցված աշխատակից կա՝ պահակ, որն աշխատավարձ է ստանում, բայց աշխատանքի չի գնում։ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են, ՊՈԱԿ-ի երկու աշխատակցի տարել բաժին և այնտեղ պահել մինչև 22:15-ը։

 «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, 87 հա տարածք ունեցող կազմակերպությունում եթե որևէ բան չի անհետացել, ամեն ինչ հսկվել է, ինչպե՛ս կարող է պահակը գործի չգնալ։ Ես ինքս եմ շահագրգռված, որ էս քննությունն առաջ գնա, պարզվի էս ամենը, և այդ կեղծ հայտարարություն տվողը պատասխանատվության ենթարկվի»,–ասաց Աբրահամ Ղուկասյանը՝ ակնարկելով, որ կասկածներ ունի, թե ով կարող է լինել նման հայտարարություն տվողը, բայց առայժմ չի հրապարակի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։