Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի օրակարգի հիմնական հարցը արհմիության նոր նախագահի ընտրությունն էր: Նախքան ընտրությունների անցկացումը ներկայացվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունը:
Ժողովին առաջադրվել է մեկ թեկնածու` իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ, ՀՀ ԳՆ սոցիալական գործընկեր արհմիությանաշխատանքների մասով վերապատրաստում անցած, ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միությաներիտասարդական խորհրդի անդամ Լիանա Գրիգորյանը: Բաց քվեարկությամբ նա միաձայն ընտրվել է արհմիության կոմիտեի նախագահ։
Ընտրվել են նաև արհմիութենական կոմիտեի և վերստուգիչհանձնաժողովի անդամներ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Լիանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հաստատել արհմիության նոր կանոնադրությունը: Իր խոսքում նա նաև ընդգծել է, որ արհմիության գործունեությունը կիրականացվի բացառապես թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին