Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական իշխանությունները, այս արտաքսումների հրամանը արձակելով, իրականում մի ողջ ազգի մահվան հրաման էին տվել եւ դա լիարժեք գիտակցում էին, անգամ ինձ հետ զրույցի ժամանակ ոչինչ չարեցին դա հերքելու համար:
Նրանք բոլորը աթեիստ էին, հարգանք չունեին ո'չ մահմեդականության եւ ո'չ էլ քրիստոնեության հանդեպ: Նրանց համար կարեւոր էր միայն սառնարյուն, հաշվարկված պետական քաղաքականությունը:
Մի օր ես զրույց ունեցա թուրք իշխանավորի հետ, ով նկարագրում էր հայերի հանդեպ կատարած դաժանությունները: Նա գաղտնի չպահեց այն փաստը, որ կառավարությունն էր հրահանգ տվել, եւ ինչպես շատ պաշտոնյա թուրքեր, նա ոգեւորված հաստատեց դա: Այդ պաշտոնյան ինձ պատմեց, որ այդ հարցը մանրամասն քննարկվել է գիշերը՝ Միության եւ առաջադիմության կոմիտեում: Չարչարանքի յուրաքանչյուր գաղափար մեծարվել եւ ողջունվել է` որպես նոր հայտնություն, իսկ ժողովի մասնակիցները, ուղեղները լարած, փորձել են նոր միջոցներ հորինել հայերին տանջելու համար: Նա ինձ պատմեց, որ նրանք անգամ հետազոտել են Իսպանիայի ինկվիզիցիան եւ այլ պատմական դեպքեր՝ դաժանություններ որդեգրելու համար: Նա ինձ չպատմեց, թե ով է հաղթել այդ սարսափելի մրցույթում, բայց ընդհանուր հեղինակությունը պատկանում էր նշանավոր սրիկա Ջեւդեթ բեյին: Ողջ պատմության ընթացքում Ջեւդեթը հայտնի էր որպես պայտագործ: Դա հենց նրա հայտնագործությունն էր, որը ողջունվել էր որպես գլուխգործոց` հայերի ոտքերի տակ պայտ մեխել:
Թերթերը լիարժեք չէին նկարագրում տեղի ունեցող իրադարձությունները, դրանք նախապատրաստական քայլերն էին մի ազգի բնաջնջման համար: Երիտթուրքերը կատարելագործված էին, քան նրանց նախնի Աբդուլ Համիդը: Վերջինիս հրամանն էր՝ սպանել, սպանել, իսկ այս նոր թուրքական ժողովրդավարությունը նոր պլան էր մշակել: Հայ ազգի սպանդը իրագործելու փոխարեն նրանք որոշեցին արտաքսել նրանց. Օսմանյան կայսրության հարավարեւելյան մասում էր գտնվում Սիրիական անապատը եւ Միջագետքյան հովիտը:
Կենտրոնական կառավարությունը հրաման արձակեց հավաքել երկու միլիոն հայի եւ տարհանել նրանց անմարդաբնակ վայրեր: Իրականում թուրքերը վստահ էին, որ հայերը չեն կարողանա կրկին վերահաստատվել, եւ որ նրանք կմահանան ճանապարհին քաղցից եւ կսպանվեն այդ ստոր ցեղերի կողմից՝ ճանապարհին: Արտաքսման հիմնական նպատակն էր գողությունն ու ավերը, որը սպանդի հիմնական մեթոդն էր:
Ես վստահ եմ, որ մարդկության պատմության ընթացքում ավելի սարսափելի դրվագ չկա: Անցյալում տեղի ունեցած դաժանություններն ու ջարդերը ոչինչ էին` համեմատած 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ