Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը:
Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական, պրոֆեսոր Լուի Գոդարը հայկական քաղաքակրթությունը դիտարկել է եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, իսկ Հայոց ցեղասպանությունը բնութագրել որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը»: Նա առանձնահատուկ ընդգծել է հայ ժողովրդի կամքի ու վերապրումի ուժը և նշել, որ գործած բռնություններին հայերը պատասխանել են իրենց հզոր մշակույթով` մեջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» մատյանի փրկության պատմությունը:
ՀՀ-ից ցուցահանդեսին ներկայացվել է 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից և Հայաստանի պատմության թանգարանից: Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ նմուշներով և վավերագրերով մասնակցել է Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ջենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: Արժեքավոր ցուցանմուշների ու հետաքրքիր տեսանյութերի միջոցով ներկայացվել են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայությունը: