|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։
Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել են ընտրությունները՝ Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները պայմանով՝հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝դա է միակ լուծումը»։