կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-13 12:28
Աշխարհ

Այդ սարսափելի 5 ժամը ես կհիշեմ իմ ողջ կյանքի ընթացքում. Վիտաս

Այդ սարսափելի 5 ժամը ես կհիշեմ իմ ողջ կյանքի ընթացքում. Վիտաս

Ռուս հայտնի երգիչ Վիտասը մեկնաբանել է մայիսի 10-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարը:

 

Վթարի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացվեց. համացանցում հայտնված սիրողական տեսագրությունները դիտելուց հետո մարդիկ երգչին սկսեցին քննադատել կռիվ սարքելու համար. հայտնում է Дни.ру-ն:

 

«Մայիսի 10-ին ինձ համար շատ ցավալի ու տհաճ դեպք տեղի ունեցավ: Ես վրաերթի ենթարկեցի մի աղջկա: Սակայն սա շոու բիզնես չէ, բեմ չէ: Սա իրական կյանք է, և մարդ է տուժել, բարեբախտաբար` էմոցիոնալ առումով: Ես առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել տուժածից:

 

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսագրություններին, ապա կասեմ, որ ոչ ոք իրավունք չուներ ինձ համար այդ դժվարին պահին ինչ-որ նկարահանումներ կատարել դեպքի վայրում: Եթե ինչ-որ պատահարի կենտրոնում հայտնի անձ է հայտնվել է, դա չի նշանակում, որ նրան պետք է Լինչի դատաստանի ենթարկել: Այդ հինգ ժամվա ընթացքում տեղի ունեցավ նողկալի ռեալիթի-շոու: Այս սարսափելի ժամերը ես կհիշեմ իմ ողջ կյանքի ընթացքում»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Վիտասը Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում իր Infiniti-ով վրաերթի էր ենթարկել մի հեծանվորդ աղջկա: Աղջիկը թեթև վնասվածքներով հոսպիտալացվել էր: