Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր պաշտոնական էջում արված գրառմամբ՝ անուղղակիորեն դարձել է այն ընկերության SMM մասնագետը, որին տարիներ առաջ ինքը՝ վարչապետը կապում էր Սերժ Սարգսյանի անվան հետ: Չմանրանանք «ինչու»-ների մեջ, որովհետև թե՚ արագաչափերի, թե՚ կարմիր գծերի պայքարը ցույց է տվել, որ, որքան էլ Սերժը սխալ էր, Նիկոլ բացարձակ ճիշտ չէր:
Շրջանցենք նաև հարցի այն կողմը, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը ո՚չ ավել, ո՚՚չ պակաս, մեքենայի թափքի առուծախի կազմակերպմամբ է զբաղված: Ներողություն, եթե փչացնում եմ ոմանց տոնը, բայց մեքենայի թափքե՞րն են խանգարում երկրի զարգացմանն ու ներգաղթին: Ի դեպ, հենց թափքերի մասին. երբ վարչապետը հայտարարում է, թե՝ տարածեք, ա՚յ սիրելիներս, մենք պետք է ազատվենք այդ թափքերից, որոնք, անշուշտ, օգտագործվել են նախկին ռեժիմի ժամանակ և հակահեղափոխականության տարրեր են պարունակում, մտածե՞լ է, որ այդ հանձնում ընդունումից ժողովուրդը ֆինանսական շահ չունի, իսկ դատավորների, պատգամավորների, նախարարների և մյուսների աշխատավարձերի «իներցիոն» բարձրացումներն ու պարգևավճարներն ապացուցել են, որ, շիտակ լինենք, փողը կարևոր դեր է խաղում:
Ինչու՞ շահ չունի թափք հանձնողը:
Զանգեցի վարչապետի գովազդային հայտարարության մեջ տրված հեռախոսահամարներից մեկին՝ Գյումրու հասցեով: Մի տարեց մարդ շատ մանրակրկիտ բացատրեց, որ մեքենաների թափքերն ընդունվում են կշռով՝ մեկ կիլոգրամը՝ 8-12 դրամով: Անկեղծ ասած՝ ծիծաղելի է, որովհետև, օրինակ, Ваз-2101, Ваз-2102… Ваз-2107 մակնիշի մեքենաների գործարանային քաշը պտտվում է 1 տոննայի շրջակայքում: Այդ մակնիշի ամբողջովին դատարկ թափքը չի կարող գերազանցել 400 կիլոգրամը: Այսինքն՝ այդ քաշի մեկ թափքն արժենալու է 3200-4800 դրամ:
Աչք ու տրամաբանություն ունեցող մարդուն ջրի կաթիլի պես պարզ է, որ վարչապետն անուղղակիորեն ձեռք է առնում մարդկանց, որովհետև էվակուատորը, որով սովորաբար տեղափոխում են մեքենայի թափքը, չորս կիլոմետրի համար սահմանում է 6000 դրամ գումար, դա նվազագույնն է: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է վաճառել իրեն պատկանող թափը, ոչ միայն ֆինանսական շահ չի ունենալու, այլև՝ տուժելու է: Ավելին, պատկերացրեք, եթե մարդիկ փորձեն քաղաքի մի ծայրից մյուսը կամ գյուղի գյուղ /դիցուք՝ Գյումրի/ տանել չարաբստիկ թափքը. գոնե 20-30 հազար դրամ է հարկավոր, ո՞վ է պատրաստ դրան, ո՞վ ունի այդ հավելյալ գումարը և ինչու՞ է երկրի վարչապետը ջուր լցնում այն ընկերության ջրաղացին, որն ըստ վարչապետի՝ կապված է Սերժ Սարգսյանի հետ:
Գևորգ Գյուլումյան