|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Թաքնվելու կարիք չուներ, թեեւ կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»,- գրել է պատգամավորը: