|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Վիսենտե Դիասը համաձայնել է ձայների վերահաշվարկին. հայտնում է Лента.ру-ն: Նա իր որոշումը բացատրել է այն բանով, որ երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը չնչին է:
Հաշվի առնելով այն, որ Չավեսի մահից հետո իրավիճակը երկրում բավականին լարված է, Դիասը հրահանգել է, որ ընտրական հանձնաժողովի անդամները վերահաշվարկ կատարեն և կրկին ստուգեն թեկնածուների արդյունքները:
Հաղթող ճանաչված Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ համաձայն է վերահաշվարկ կատարելուն: Նա ասել է, որ վախենալու պատճառ չունի, ձայների վերահաշվարկը միայն կհաստատի իր հաղթանակը:
Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները` կեղծ անվանելով դրանք: