Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն երեկ ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ս.թ. հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել տնտեսական փոխգործակցության ընդլայնման, հումանիտար ոլորտում փոխանակումների խթանման հարցերին, մտքեր փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հաջորդ հանդիպումն
իրականացնել մայիս ամսին։