|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսին Կրակովում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. այսօր Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում` Նալբանդյանը հավելել է, որ բարձր մակարդակով հանդիպում եւս չի բացառվում. տեղեկացնում է Regnum-ը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ կարգավորման գործընթացում առաջընթաց դեռեւս չկա, սակայն Մոսկվան, որպես միջնորդ, չի թուլացրել իր ակտիվությունը եւ շարունակում է ջանքերը կարգավորման հասնելու ուղղությամբ: Ըստ նրա` ներկայումս ամենակարեւորը Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է:
Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ թեեւ առաջընթաց չկա, սակայն գործընթացը փակուղում չէ, իսկ առաջընթացը բացակայում է Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի պատճառով: