Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Ապրիլի 14-ին տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» կոլաժների ցուցահանդես-վաճառք /Ս. Փարանաջովի տուն-թանգարանի հարեւանությամբ Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն/:
Կոլաժիստ Կարինե Վարդանյանի աշխատանքների առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է թանգարաններ այցելությունները խթանելու, ինչպես նաեւ Հայաստանի թանգարաններին աջակցելու նպատակով: Վաճառքի հասույթի 30%-ը նվիրվելու է Փարաջանովի տուն-թանգարանին: Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, հաջորդ անգամ կընտրվի մեկ այլ թանգարան: Բացի այդ` աշխատանքների հեղինակն այս անգամ ցուցահանդես-վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կառանձնացնի Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք:
Մուտքն ազատ է, սակայն յուրաքանչյուր այցելուի խնդրում են իր հետ մեկական նուռ բերել: