կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 15:53
Սպորտ

Սոչիում ձյուն են ամբարում

Սոչիում ձյուն են ամբարում

2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի համար կազմակերպիչները ձյուն են ամբարում, նրանք հաշվի են առել բոլոր մանրամասները:

 

Լեռնադահուկային սպորտի «Ռոզա խուտոր» վայրում նախատեսված է մինչ այս ապրիլի կեսը պահեստավորել ավելի քան կես միլիոն տոննա ձյուն, որը տեղավորելու են ութ հատուկ ամբարներում: Դրանք ծածկում և փակում են Ռուսաստանում արտադրված ջերմամեկուսիչ հատուկ գործվածքով, որն անդրադարձնում է արևի ճառագայթները ու պահպանում անհրաժեշտ ջերմաստիճանը: Օգտագործվել է 120 հազար քառակուսի մետր գործվածք: Գործընթացն իրականացնում են 200 մասնագետներ:

 

Այնուամենայնիվ, կազմակերպիչները ցանկանում են, որ 2014 թվականը ձյունառատ լինի,  և «պահածոյացված» ձյան կարիքը չզգացվի: