|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
2013 թվականի ապրիլի 5-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը լրացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 28.12.2012թ. ՀՕ-246-Ն օրենքի 3-րդ հոդվածով` Արդարադատության խորհուրդը որոշեց.
Առավելագույն ձայներ ստացած անձանց թեկնածությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը` դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը լրացնելու առաջարկությամբ:
Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը: