Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպիսի՞ն պետք է լինի դատական ակտը, որպեսզի այն համարվի օրինական և հիմնավոր: Այս հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը տվել է իր մեկնաբանությունը:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը:
Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի ևիրավահարաբերությունների համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամբացակայության մասին:
Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը: