|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու խումբ մասնակցել է տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերի:
Ուկրաինայի Խերսոն քաղաքում հեղինակավոր մրցակիցների հետ մենամարտեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ): Նա անկոտրում կամք դրսևորեց օլիմպիական խաղերի մասնակիցների նկատմամբ: Հաղթեց լոնդոնյան մարզահանդեսի հինգերորրդ մրցանակակիր , ուզբեկստանցի Գաիբ Նազարովին , ուկրաինացի Օլեգ Չեռնյակին , իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի հետ կայացած եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին տանտիրոջը: Բայց գրաված երկրորդ տեղը նույնպես պատվաբեր է շնորհալի գյումրեցու համար:
Դժգոհելու տեղիք չտվին նաև Ղազախստանի Ուրալսկ քաղաքի միջազգայինում հանդես եկած մեր տղաները: Երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ ) և Ազատ Դավթյանը (91 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Մրցաշարերը Հայաստանի բռնցքամարտիկների համար մայիսի 31-ին Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից էին:
ՀԱՕԿ լրատվության բաժին: