Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոցներ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրի մոտ 250 երիտաասարդ բռնցքամարտիկներ:
Բավականին ներկայացուցչական և ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարում Հայաստանի 9 մարզիկներից 6 կանգնեցին պատվո հարթակին : Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և վստահորեն չեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով եզրափակչում առավելության հասավ հնդկուհի Կանու Կոնտհոուջամիի նկատմամբ:
69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 56կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Տեղեկացնենք, որ այս մրցաշարը ուժերի լավ ստուգատես էր հատկապես Անուշ Գրիգորյանի և Նարեկ Մանասյանի համար, ովքեր օգոստոսին մեր երկիրը պետք է ներկայացնեն պատանեկան օլիմպիական խաղերում: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: