Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը Երևանում «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, առաջին անգամ կանցկացվի Երիտասարդական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոն:
Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական ու ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Մեր երկիրն ունի երգչախմբային հզոր պատմություն, իսկ վերջին տարիներին այն զարթոնք է ապրում»,- ասաց Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:
Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Աղայանն էլ իր հերթին նշեց, որ փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին:
Նշենք, որ մրցույթի մասնակից երգչախմբերի ելույթները պետք է լինեն 20 րոպեից ոչ ավելի և պարտադիր կերպով ներկայացնեն Կոմիտասի խմբերգերից, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Մրցույթի համար սահմանված է երեք մրցանակ` 600.000-ական դրամ պարգևով, խրախուսական երեք մրցանակ, պատվոգիր և դրամական պարգև` 200.000-ական դրամ:
Մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակների հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: