|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ պալատը համագործակցություն է հաստատել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի հետ:
Համագործակցության շրջանակներում, ի թիվս այլնի, հնարավորություն է ընձեռնված փաստաբաններին' ներկայացնելու իրավագիտության ոլորտին վերաբերվող գիտագործնական հոդվածներ, որոնք կհրատարակվեն ինստիտուտի կողմից հրատարակվող հանդեսում, որն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի դոկտորական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:
Կարևորելով փաստաբանության դերը իրավապաշտպան գործունեության զարգացման գործում' անհրաժեշտ և նպատակահարմար է պալատի անդամների ակտիվ մասնակցությունը, որն իր հերթին կնպաստի իրավագիտության և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ գիտագործնական հետազոտությունների զարգացմանը: