կարևոր
2362 դիտում, 10 ամիս առաջ - 2023-09-05 13:16
Քաղաքական

ՈՒՂԻՂ. «Մայր Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրում ԱԱԾ պահեստազորի սպաների միության հետ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, «Մայր Հայաստան» դաշինքն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հուշագրում ասված է․

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,

գիտակցելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար այս օրհասական պահին համազգային համախմբման հրամայականը,

համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման,

դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն և այդ ուղղությամբ մեկնարկային քայլ,

հանձնառու լինելով ջանքեր գործադրել իրականացնելու «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի դրույթները և «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» առաջարկները,

«Մայր Հայաստան» դաշինքը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» կնքում են սույն հուշագիրը և պատրաստակամություն հայտնում համագործակցելու՝ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով ապրելու, բացառապես ազգային շահերին հետամուտ իշխանությունների ձևավորման համար»:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։