Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտում, թիմային հաշվարկով, առաջին տեղ զբաղեցրեց Ռուսաստանը, երկրորդ տեղում է Բուլղարիան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Գերմանիան:
Հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը yerkir.am-ի հետ զրույցում խոսեց իր թիմի նվաճման մասին:
-Պարո'ն Նազարյան, շնորհավորում եմ Ձեզ ձեռքբերման համար: Սա Ձեր առաջին լուրջ փորձությունն էր Բուլղարիայի ազգային հավաքականը գլխավորելուց հետո, խոսեք խնդրում եմ այդ մասին:
-Այո, ես նոր եմ գլխավորել հավաքականը, և արդեն ունենք նման մեծ հաջողություն: Դա ինձ համար, իրոք, շատ մեծ ձեռքբերում է: Առաջին լուրջ ստուգատեսը, և մեկական ոսկի, արծաթ, բրոնզ:
-Նման հաջողության Բուլղարիայի հավաքականը հասե՞լ էր երբևէ:
-Ոչ, չի եղել: Միշտ սկսել են չորրորդ տեղից: Շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ ես հայ եմ և մարզում եմ Բուլղարիայի ազգային հավաքականը: Շնորհավորում եմ բոլորիս:
-Պարո'ն Նազարյան, նշել էիք, որ հացադուլը կավարտեք այստեղ՝ Եվրոպայի առաջնության ժամանակ: Ի՞նչ եք կարծում, Ձեր բողոքը տեղ հասա՞վ:
-Հացադուլս արդեն ավարտել եմ, ինչպեսև նախապես ասել էի: Ես այստեղ հանդիպել եմ FILA անդամների հետ, ովքեր կիսում էին իմ, այսպես ասած, ցավը: Ասացին, որ ամեն ինչ նորմալ կլինի, խոստացան անել ամեն հնարավոր բան՝ պահպանելու ըմբշամարտը` որպես օլիմպիական սպորտաձև:
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Թբիլիսի