|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի՝ ԱԺ պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Առուշանյանին առաջարկվել է Շիրակի մարզպետի պաշտոնը: