|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
Ասում են նաեւ` բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի եւ Ավինյանի միջեւ գործադիրում ազդեցության դաշտերը կիսելու առումով, եւ Ավինյանի իդեա-ֆիքսերից մեկն էլ Արարատին գործուղելն է եղել խորհրդարան` թեկուզ առաջին դեմքի մակարդակով: Ինչպես մեծն Կոմանդորի հանգույն կասեր Վանո Սիրադեղյանը` «կատարվեց ապուշիս երազանքը». Արարատ Միրզոյանը խիստ բարեհաջող տարհանվեց կառավարությունից եւ «վայրեջք» կատարեց խորհրդարանի «հողին վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: