|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
«Հրապարակ»-ը գրում է․ Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ: Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։ Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երեւանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։
Պատահական չէ, որ 2 օր առաջ կարճվեց Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել եւ իշխանությունը զավթել` հաղթած ուժին զրկելով համայնքի կառավարումից։ Ի դեպ, համայնքում խոսակցություններ կան, որ թեկնածուներից ոմանք ընտրակաշառքի խոստումներ են տալիս, անգամ անձամբ են այցելում մարդկանց տներ: Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որ նախորդ ընտրություններում ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց չկարողացավ համայնքապետ ընտրվել, առատ խոստումներ է տալիս համայնքի բնակիչներին` ընտրվելուց հետո բոլոր խնդիրները լուծել: