|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում` Գյումրիում, Արթիկում եւ Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 69,4 տոկոս: Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «ծանր հարվածին» ու սրտի կաթված ստացել:
«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքել է լուրը: Իսկ թե ինչու է Ս. Սարգսյանը պարտվել մարզի երեք քաղաքներում, նա չի ցանկացել մեկնաբանել: Օրաթերթը նշում է, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի պաշտոնյաների վրա եւ հիշեցնում, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էլ, երբ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված եղավ լքել պաշտոնը. նրան արգելվեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում: