Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ` տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որևէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետև մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական «շարքերում», մնացյալ փոփոխությունների համար պատրաստ կանգնած պաշտոնյաները պետք է սպասեն մինչև աշուն: Նրանց թվում` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որ մինչև մայիսյան եռատոնը լրջորեն պատրաստվում էր տեղափոխության, և, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չէր բացառվում, որ վերջինս զբաղեցնի մաքսայինի պետի պաշտոնը:
Սակայն էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը՝ կապված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որով հերքում են նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու փաստը, կասեցրել է Քեթրինի Միհրանի «մրցակցային» առաջխաղացումը: