|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն չունի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ կազմակերպվող մահափորձի մասին. հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը` մեկնաբանելով այսօր ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներով տարածված լուրը, թե, Վրաստանի տեղեկտվական-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլիի տվյալներով` մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում` ուժային կառույցներից, որոշել են վերացնել Իվանիշվիլիին:
«Մենք ոչ մի նման բան չենք լսել` ո'չ նախկինում, ո'չ հիմա: Կարծում ենք, ավելի լավ է հարցնել անձամբ Բատիաշվիլիին, նա ավելի շատ կիմանա, քան մենք»,- ասել են մամուլի ծառայությունից:
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկությունը դեռեւս չի մեկնաբանել. հայտնում է РИА Новости-ն: