|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր` 20:00-ին, նախագահական պալատում սպասում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` սահմանադրական հարցերով խորհրդակցության. տեղեկացնում է apnsy.ge-ն վկայակոչելով նախագահի աշխատակազմին:
Մինչդեռ լրագրողները պարզել են, որ հանդիպումը դժվար թե կայանա, թեեւ երկուսն էլ համաձայնել են հանդիպել: Պպատճառն այն է, որ այսօր տեղի է ունենալու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հանդիպումը, նրանք համաձայնեցնելու են սահմանադրական փոփոխությունները: Փոքրամասնությունը պատրաստ է գնալ նախագահի լիազորությունների սահմանափակմանը` դրա փոխարեն պահանջելով Սահմանադրության մեջ ամրագրել երկրի արեւմտամետ ուղղվածությունը: