|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, ըստ որի` պորտուգալացի կիսապաշտպան Ռոնալդուն մտել է ակումբի լեգենդների ցուցակը:
Այս լուրը կայծակնային արագությամբ հայտնվեց ակումբի պաշտոնական կայքում, այնուհետեւ` ամբողջ համացանցում:
Պորտուգալացին 179 խաղում խփել է 182 գոլ, այսինքն` միջինը ամեն խաղում 1,02 գոլ: Այս ցուցանիշը ակումբի պատմության մեջ միակն է: «Ռեալ»-ի պատմության մեջ 10 լավագույն ֆուտբոլիստներից միայն Ֆերենց Պուշկաշն է մոտ այդ ցուցանիշին` 242 գոլ` 261 խաղում:
Ակումբի ղեկավարությունը որոշել է հանդիսավոր հանդիպում էր կազմակերպել, որին հրավիրված էին «սերուցքայինների» լեգենդները:
Ի դեպ, ակումբի լավագույն ռմբարկուն մնում է Ռաուլը` 741 խաղում իսպանացին խփել է 323 գնդակ: