|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հրապարակը գրում է. «Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում: Նա ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմի «գործադիր պրոդյուսերն» է: Ֆիլմի ռեժիսորներն են որդին՝ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, երաժշտության հեղինակը՝ Սերժ Թանկյանը: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել ԱՄՆ-ում և Հայաստանում՝ սկսած ապրիլի 17-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։