|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախաձեռնած` «Մայրենի լեզվով պաշտպանության մասին» օրենքը: Օրինագծին դեմ են քվեարկել «Ազգայնական շարժում» եւ Ժողավրդա-հանրապետական կուսակցությունների պատգամավորները: Օրինագծի կապակցությամբ բուռն բանավեճ է եղել. տեղեկացնում է mignews.com-ը:
Օրենքի առաջին հոդվածը կարգավորում է դատարանում մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքը. մեղադրյալը կարող է թարգմանիչ պահանջել մեղադրականի հրապարակման եւ իր պաշտպանական ճառի ժամանակ: Թարգմանչի ծառայությունները վճարովի կլինեն:
Թուրքիայում ձերբակալված բազմաթիվ քրդեր դատավարությունների ժամանակ պահանջում են, որ իրենց թույլ տան ելույթ ունենալ մայրենի լեզվով, սակայն դատավորները չեն բավարարում նրանց պահանջը` հաճախ նաեւ հայտարարելով, որ քրդերեն լեզու գոյություն չունի: