Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՀՇ-ի համագումարը շարունակվում է: ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Վարդան Գրիգորյանը հայտարարեց, որ այս համագումարը բախտորոշ է` համագումարի եզրակացությանը շատերն են սպասում եւ ոչ միայն ՀԱԿ-ից:
«Չնայած ամբողջ աշխարհը սպասում էր դեկտեմբերի 21-ի աշխարհի վերջին, բայց ՀՀ-ի կործանումը կլինի, եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարի փետրվարի 19-ին»,- հայտարարեց ՀԱԿ անդամը եւ վստահեցրեց, որ այդ օրը կառուցելու են ազատ, անկախ Հայաստան:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեց իր եւ Օսկանյանի գաղտնալսված զրույցի ձայնագրությունը եւ նշեց, որ իշխանություններն ամեն ինչի պատրաստ են:
Զուրաբյանն ընդգծեց, որ մեր երկիրը նմանվում է Թուրքմենստանին: Տեր-Պետրոսյանի առաջադրման-չառաջադրման մասին նա որեւէ ակնարկ չարեց:
Ի դեպ, երբ Զուրաբյանի ելույթի վերջում բոլորը բղավում էին «Պայքար, պայքար մինչեւ վերջ», նա ամբիոնից հեռանալիս հայտարարեց՝ «Ու վերջ»:
Այս պահին ելույթ է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանը: