Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը զբաղվում է նաև ֆիրմային մեքենաների ներկրմամբ և վաճառքով: Այս պահին նրա կողմից վաճառվում են «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 2 ավտոմեքենաներ:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Կ. Բաբակեխյանին, որը շատ սիրալիր պատասխանել է. «Սիրելիս, Ձեզ չի՞ թվում, որ Դուք տարօրինակ հարցեր եք տալիս: Ի՞նչ մեքենաներ: Որտե՞ղ է գրված, որ ես դրանք ներկրում եմ և վաճառում»:
Թերթը հավելում է, որ Գյումրիում տեսակետ կա, թե Գյումրու նախկին քաղաքապետի դստեր սպանված փեսացուի գործով մեղադրվող Հարություն Սարգսյանը Բաբակեխյանի բիզնես մրցակիցն էր: Նա ևս մեքենաների առքուվաճառքով էր զբաղվում: