կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 13:15
Քաղաքական

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ՊՆ-ները

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ՊՆ-ները
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են  առաջիկա խնդիրները: 

Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:  

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: