Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հանդիպումը. հայտնում է ՀՀ ՊՆ-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա պայմանավորվածությունների շուրջ: