|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Հնդկաստանի ոստիկանությունը երթուղային ավտոբուսների մոտ կուժեղացնի ոստիկանական պահակախմբերը, հատկապես` գիշերային ժամերին, քանի որ այդ ժամերին ավտոբուսներից հիմնականում օգտվում են կանայք: Նաեւ կխստացվի բռնաբարության համար պատիժը. հայտնում է BBC-ն:
Նման խստացման պատճառ է Դելիում 23-ամյա ուսանողուհու` ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ դառնալը: Աղջկա վրա հարձակվել են ընկերոջ հետ կինոթատրոնից տուն վերադառնալիս: Իսկ վերջում զույգին ծեծել են եւ դուրս շպրտել ավտոբուսից` հանելով նաեւ հագուստները: Ավտոբուսի վարորդն ու հանցագործները ձերբակալված են: