Թեև ՀՀ արտգործնախարարությունը հերքում է, սակայն Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների, քննարկել է տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր, որոնց մասին նշված չէ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դրանք վերաբերում են եվրոպական երկրների հետ ազատ առևտրի անցման համաձայնագրի հետ կապված խնդիրներին և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Մասնավորապես` իշխանությունները շահագրգռված են ընտրություններին մասնակից դիտորդների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, որպեսզի վերջիններս դրական վերաբերմունք արտահայտեն կայանալիք ընտրությունների վերաբերյալ: