|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կրթության համակարգում երբեւէ ականատես եղե՞լ եք, որ հանրապետական նախարարը փորձի բանեցնել վարչական լծակները քաղաքական այլ կուսակցությունների հարող դպրոցի տնօրենների կամ բուհերի ռեկտորների վրա. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով օրերս արծարծված այն հարցին, թե Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում իրականացված ուսումնասիրություններին եւ դրանց արդյունքների հիման վրա բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը «քաղաքական դրդապատճառներ» ունի:
Աշոտյանը նիշեցրեց, որ Վարդեւան Գրիգորյանն ընդունել է արձանագրված խախտումների զգալի մասը: «Ռեկտորը նկատողություն է ստացել 2 պատճառով` բուհը չի ունեցել հեռակա համակարգով ընդունված ուսանողների հետ պայմանագիր, ինչպես նաեւ ուսանողների տեղափոխման եւ վերականգնման հետ կապված խնդիրներ են եղել»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ իրենք ստուգումներ են անցկացրել բոլոր բուհերում եւ, օրինակ, Գյումրիի Թատերական ինստիտուտի հանրապետականամերձ ռեկտորը նույնպես զգուշացում է ստացել: «Քաղաքական ենթատեքստ այստեղ փնտրել պետք չէ»,- նշեց Աշոտյանը: